Լուկաշենկոն և Հռոմի պապը հանդիպել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը տեղի է ունենում Վատիկանի Առաքելական պալատում, հայտնում է Belta-ն: Ֆրանցիսկոս պապը Ալեքսանդր Լուկաշենկոյին դիմավորել է գրադարանի մուտքի առջև` Սուրբ Պետրոսի և Պողոսի դահլիճում: Հանդիպումից այլ մանրամասներ չեն նշվում:
