Թայլանդ կմիանա ԵՏՄ-ին
Թայլանդը պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այդ մասին ասել է Թայլանդի ԱԳ նախարար Դոն Պրամուդվինաիին: «Ռուսաստանը խոստացել է աջակցել ԵՏՄ անդամ դառնալու Թայլանդի հարցմանը»,- հայտնում է TASS-ը: Ավելի վաղ Դոն Պրամուդվինաին հայտնել էր, որ Թայլանդի իշխանությունները արդեն գնահատել են ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակահարմարությունը, սակայն Բանգկոկից պահանջվում է որոշակի ժամանակ, որպեսզի այն իրականացնի անհրաժեշտ ներքին ընթացակարգերը և մտնի բանակցությունների մեջ:
