Ռուսաստանը չի հրաժարվել մեզ զավթելու ցանկությունից
Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինան զավթելու ցանկությունից: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, հայտնում է Interfax.com.ua-ը: «Մենք հստակ հետևում ենք, Ռուսաստանը ուժեղացնում է Ուկրաինայի սահմանում իր խմբավորումները, նրանք պլանավորում են Ուկրաինայի սահմանին տեղակայել մի քանի լրացուցիչ զորամիավորումներ: Դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինան զավթելու իր ցանկությունից»,- ասել է Պոլտորակը:
