«Հըզբոլլահը» կուժեղացնի իր ներկայությունը Սիրիայում
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է,որ լիբանանյան «Հըզբոլլահ» արմատական շիայական շարժումը հայտարարել է, որ կուժեղացնի իր ներկայությունը Սիրիայում, որտեղ աջակցում է Ասադի զորքերին: Սիրիայում «Հըզբոլլահի» ռազմական թևի սպանված առաջնորդ Մուստաֆա Ամին Բադրեդինի պատվին հիշատակի արարողության ժամանակ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան նշել է, որ այժմ «Հըզբոլլահը» ավելի շատ ուժ կուղարկի Սիրիա և ավելի ճկուն մեթոդներով կպայքարի: 55-ամյա Բադրեդինը եղել է «Հըզբոլլահի» հակահետախուզության ղեկավարը և խմբավորման երկրորդ դեմքը՝ դրա առաջնորդ Հասան Նասրալլայից հետո:
