Մեխիկոյում բնապահպանական տագնապ է հայտարարվել
РИА Новости-ն գրում է ,որ Մեխիկոյի իշխանություններն ուրբաթ օրը կրկին քաղաքում բնապահպանական տագնապի առաջին փուլ են հայտարարել, ինչի առնչությամբ շաբաթ օրը նոր սահմանափակումներ են մտցվել անձնական ավտոտրանսպորտից օգտվելու հարցում, Օդի որակն այժմ գնահատվում է որպես շատ վատ, ստեղծվել են բոլոր պայմանները մթնոլորտում աղտոտող մասնիկների տարածման համար: Նման պայմաններում քաղաքային իշխանություններն ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակման ծրագիր են ներդրել, որի համաձայն շաբաթ օրերին չեն կարողանա երթևեկել 3,4,9 և 0 թվերով ավարտվող համարներով մեքենաները: Բացի այդ, քաղաքային ձեռնարկություններին հանձնարարվել է 30-40 տոկոսով կրճատել մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները: Բնապահպանները նաև կոչ են արել բնակիչներին խուսափել մաքուր օդում գործունեությունից:
