Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
ria.ru-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, «Փոխնախագահը ողջունել է համաձայնությունները, որոնց Հայաստանն ու Ադրբեջանը եկել են Վիեննայում ու կոչ արել հնարավորինս արագ իրագործել դրանք:Պահպանել հրադադարի ռեժիմն ու հակամարտության կարգավորման համար վերադառնալ բանակցային ճանապարհին», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը զանգահարել էր Սերժ Սարգսյանին ու քննարկել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
