Ուղևորատար ինքնաթիռի օդաչուները թռիչքի պահին քնել են
Ինչպես հայտնում է Life.ru-ն, Ֆրանսիայից Քուվեյթ չվերթի ժամանակ Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի օդաչուները թռիչքի պահին առաջ քնել են:Նշվում է, որ օդաչուները դադարել են պատասխանել Իտալիայի և Հունաստանի դիսպետչերների ազդանշաններին: Դրանից հետո հնարավոր ահաբեկչությունից մտահոգված՝ հունական Կրետե կղզու բազայից տագնապով օդ է բարձրացել երկու F-16 կործանիչ: Ինքնաթիռում եղել է 140 ուղևոր: Ուղևորները նկատել են իրենց ինքնաթիռն ուղեկցող կործանիչները և այդ մասին հայտնել բորտուղեկցորդներին: Անձնակազմի անդամները մտել են օդաչուների խցիկ և տեսել են, որ վերջիններս քնած են, իսկ ինքնաթիռը թռչում է ինքնակառավարվող ռեժիմով:
