Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: «Մենք Վիեննայի հանդիպման ժամանակ համաձայնություն տվեցինք հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ ապագա բանակցությունները շարունակման համար: Ամենագլխավորն այն է, որ այսուհետ պահպանվի հրադադարի ռեժիմը, և որ մենք հունիսին սկսենք բանակցային գործընթաց»,- ասել է նա:
Այնուհետև մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման մասին համանախագահների հայտարարությունը՝ Մամեդովը հայտարարել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների հարցում չեն կարող լինել էական փոփոխություններ: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել»:
Սա, ըստ էության, Վիեննայի հանդիպումից հետո պաշտոնական Բաքվի առաջին դրժումն է` ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Մինչդեռ պաշտոնական Երևանը երկու օր էր, ինչ հույս էր հայտնում, թե պաշտոնական Բաքուն այս անգամ չի խորտակի:
Ալիևի պահվածքը բոլորովին էլ զարմանալի չէ: Ի՞նչ սպասես մի երկրի առաջնորդից, որը գերտերությունների պաշտոնյաների աչքերին նայում է ու ասում, որ Հայաստանն է սկսել ապրիլյան պատերազմը...
Ալիևի առաջին դրժման պատճառներն էլ հասկանալի են. նա վարժվել է կեղծիքին, ռազմատենչ հայտարարություններով աշխարհին իր մասին հիշեցնելու քաղաքականությանը, քաղական շանտաժին:
Ավելին` Ալիևի քաղաքականությունը համարժեք արձագանքի ու քննադատության չի արժանացել միջազգային հանրության կողմից: Իսկ այսօր, ունենք այն, ինչ ունենք:
Մի օր Ալիևը նայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աչքերի մեջ ու ստում, որովհետև որևէ մեկը նրան չի սաստել ու չի արգելել կեղծել: Հետևաբար, ի՞նչն է նրան խանգարում Վիեննայից Բաքու վերադառնալուց մի քանի ժամ հետո հետ կանգնել ձեռքբերված պայմանավորվածություններից: Նա գիտի, որ հասցեական քննադատություն չի հնչելու նույնիսկ հիմա, երբ նա հրաժարվում է Վիեննայում ձեռքբերված համաձայնություններից:
Ծանր դեպք է: Բայց այլ ելք պետք է փնտրել: Այսպես հնարավոր չէ երկար հանդուրժել:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը