Ռուս-թուրքական խայթոցները շարունակվում են

Ռուսաստանից գազային կախվածությունը վտանգավոր է Ռուս-թուրքական լարումը չի մեղմանում: Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են միմյանց կշտամբել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի կապը։  Չավուշօղլուն մասնակցել էր Վիեննայում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպմանը, որտեղ դժգոհություն էր հայտնել՝ կապված Անկարայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցելու մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների հետ։ Լավրովը հայտարարել էր, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք խոսում են շատ լուրջ ցանցի մասին՝ ստեղծված Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ի մատակարարումների համար։ Խոսքը, մասնավորապես, թուրք-սիրիական սահմանի 90 կմ հատվածի մասին է, որը դեռևս վերահսկում են ահաբեկիչները։ «Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցելու գոնե մեկ ապացույց, ես պատրաստ եմ հեռանալ։ Եթե ոչ, ապա դուք մինչև Ձեր վերջին օրերը հյուր կլինեք մեզ մոտ Անթալիայում», ասել է Չավուշօղլուն։ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանն անդրադարձել է պաշտոնական Մոսկվան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մևլյութ Չավուշօղլուն պետք է հրաժարական տար այն բանից հետո, ինչ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի երկնքում խոցեցին ռուսական ռմբակոծիչը: Զախարովան Facebook-ի իր էջում գրել է. «Դա պետք է անել այն բանից հետո, ինչ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռ: Իսկ ԴԱԻՇ-ի հետ կապերի համար ոչ թե հրաժարական են տալիս, այլ բանտ նստում»: Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը փորձում է սպեկուլյացիա անել Ղրիմի թաթարների անօրինական արտաքսման թեմայով, և Թուրքիայի իշխանություններին հրավիրել է այցելել Ղրիմ, որպեսզի ամեն ինչ տեսնեն իրենց աչքերով: «Եկեք, դուք ինչ-որ չեք գնում: Դուք ինչ-որ բանից վախենո՞ւմ եք: Մենք ձեզ այնտեղ սպասում ենք և ամեն ինչ ցույց կտանք ու կպատմենք: Եվ ոչ այնքան մենք, որքան նրանք` ղրիմցիները»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ այդ հրավերը հնչում է նաև Ղրիմի բազմաթիվ բնակիչների նամակներում, որոնք ստանում է ՌԴ ԱԳՆ-ն: Իսկ ահա պաշտոնական Անկարան էլ խոսել է Ռուսաստանից գազային կախվածության մասին: Թուրքիայի տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, խոսելով երկրի էներգետիկ անվտանգության մասին, հայտարարել է, որ Թուրքիայի համար մեծ ռիսկ է գազի հարցում Ռուսաստանից ունեցած ներկայիս կախվածության աստիճանի պահպանումը: Շիմշեքը հավելել է, որ էներգամատակարարումների հարցում երկիրը բախվել է լուրջ բարդությունների, սակայն կառավարությունն ունի լավ ռազմավարություն՝ տվյալ խնդիրը լուծելու համար: Նա ընդգծել է ածխաջրածինների աղբյուրների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը. «Թուրքիան հարկադրված է երկրում սպառվող բնական գազի 97 տոկոսը ներկրել արտերկրից, ընդ որում՝ երկնագույն վառելիքի 58 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: Բնականաբար, գազի հարցում Ռուսաստանից նման կախվածության մեջ մնալը մեծ ռիսկ է պարունակում: Այդ պատճառով մենք աշխատում ենք «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի նախագծի իրագործման ուղղությամբ»: Էրդողանն ու Կիմ Չեն Ինը բռնապետներ են, որոնց վրա ծիծաղում է ողջ աշխարհը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 3-րդ նախագահի նոր թեկնածուն տրանսպորտի, կապի և նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմն է: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը: Նշենք, որ ԱԶԿ-ի համագումարը կանցկացվի մայիսի 22-ին, որում էլ կընտրվի կուսակցության նոր նախագահ: Մայիսի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել էր ԱԶԿ նախագահ և երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, ինչից հետո վերջինս հայտարարել էր իր մոտալուտ հեռանալու մասին: Դրանից հետո որպես ԱԶԿ նախագահի ու Թուրքիայի վարչապետի թեկնածուներ նշվում էին փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի, Բինալի Յըլդըրըմի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էներգետիկայի նախարար (Էրդողանի փեսա) Բերաթ Ալբայրաքի անունները: Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Թուրքիային կառավարման նախագահական համակարգ պարտադրելու փորձի համար, որի դեպքում պետական բոլոր լիազորությունները կկենտրոնացվեն մեկ մարդու ձեռքում: Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ իր կուսակցությունը երբեք թույլ չի տա, որ իրականացվի նախագահի բաղձալի ցանկությունը, անգամ եթե խորհրդարանում մնա ԺՀԿ-ական մեկ պատգամավոր. «Նախագահը նման ժողովրդավարությունը կարող է իրականացնել միայն մեր դիակների վրայով»: Նրա խոսքերով՝ Էրդողանը ցանկանում ստանալ նահանգապետեր, շրջանային ղեկավարներ, դատավորներ ու դատախազներ նշանակելու, քաղաքապետներ ու պատգամավորներ ընտրելու իրավունք և պատասխանատու լինել ամեն ինչի համար: «Հերիք չէ, որ ձեր ձեռքերը մինչև արմունկն արյան մեջ են, այժմ արյան մեջ են նաև ձեր ատամները: Ինչո՞ւ եք դուք զենք ուղարկել Սիրիա. որպեսզի ոչնչացնեք տեղի բնակչությանը: Դուք միակ մարդն ենք, ով պատասխանատու է այդ մարդկանց զոհվելու համար»,- ասել է նա: Նա իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջիկա համագումարը համեմատել է Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարի հետ, իսկ Էրդողանին՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ նրանց երկուսին էլ անվանելով բռնապետներ, որոնց վրա ծիծաղում է ողջ աշխարհը: Քըլըչդարօղլուն Էրդողանին քննադատել է նաև նրա համար, որ նա վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հարկադրել է հեռանալ՝ դա որակելով որպես «պալատական հեղաշրջում»: Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այսուհետ ԱԶԿ-ական պատգամավորները «կպարեն մեկի դուդուկի տակ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am