Ալիևայի օրինագիծը հավանության է արժանացել
Ադրբեջանում համաներման մասին ակտի քննարկումից հետո այն դրվել է քվերակության և ընդունվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Համաներման մասին ակտը կանդրադառնա 10 հազար բանտարկյալների վրա, որոնցից 3500-ը ազատ կարձակվեն: «Մայիսի 28-ին Հանրապետության օրվա կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը խորհրդարանին էր ներկայացվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի անունից: Ինչպես և սպասելի էր՝ համաներումը գրեթե չի առնչվել քաղբանտարկյալներին:
