Պուտինը՝ Կուրիլյան կղզիների մասին
Ռուսաստանը չի տեսնում ոչ մի առևտուր Կուրիլյան կղզիների խնդրի քննարկման հարցում, որոնց պատկանելությունը վիճարկում է Ճապոնիան, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, երկրի նախագահը հայտարարել է Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի արդյունքում տված մամլո ասուլիսում: «Ինչ վերաբերվում է Ճապոնիայի հետ մեր հարաբերթյուններին և ձեր թեզիսին այն մասին, որ մենք պատրաստ ենք ինչ-որ բան ավելի թանկ վաճառել, մենք ոչինչ չենք վաճառում: Մենք պատրաստ ենք գնել ավելին, սակայն ոչինչ չենք վաճառում»,- ասել է Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին:
