Որովհետեւ ու՞մ պիտի պատժեն. Լ. Զուրաբյան
Արմեն Ռուստամյանն այնքան էլ չի հավատում մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերին, չափազանց շատ բարեկամներ ու հարազատներ ունեն իշխանություններն այդ ապօրինությունների մեջ. «Որովհետեւ ու՞մ պիտի պատժեն, չէ՞, էս երկրից, եթե հակակոռուպցիոն պայքար սկսեն: -Իսկ եթե չպատժե՞ն: -Դե, եթե չեն պատժելու, ուրեմն թող չհայտարարեն»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Պատգամավորն առաջարկում է մինչեւ հիմա իրականացված ապօրինի մենաշնորհային գործունեությանը համաներում հայտարարել. «Կարելի ա մի հատ ամնիստիա հայտարարել, ինչ-որ մի հատ կարմիր գիծ քաշել, նոր էջից ենք սկսում, բայց իսկապես սկսել»: Պարոն Ռուստամյանն էլ է հոգնել անընդհատ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին լսել, հերիք է նրան կերակրվել խոստումներով. «Մենք ոչ թե ընկնենք էսպես կուլակաթափության որս կատարենք, որովհետեւ մենք հարստությանը հո դեմ չենք»:
