Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ծաղկաձորյան հավաքը
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ծաղկաձորյան հավաքը: «Հիմնականում նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Կան նաև երիտասարդները, ովքեր նախապատրաստվում են երիտասարդների աշխարհի առաջնությանը: Մտածում ենք, եթե Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը պատրաստ լինեն, ապա կփորձենք պայքարել բարձր հորիզոնականների և ինչու ոչ մեդալների համար»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքերը: Ծանրորդների ուսումնամարզական հավաքը մեկնարկել էր մայիսի 16-ին և կեզրափակվի հունիսի 4-ին: Հավաքին մասնակցում են մեծահասակների, երիտասարդների և պատանիների հավաքականների անդամները: ՀԱՕԿ մամլո ծառայություն Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի
