Ականազերծման գործողություն՝ Պալմիրայում
Սակրավորների բրիգադը Սիրիայից վերադարձել է Ռուսաստան։ Պալմիրայում մնացել է միայն խումբ, որը զբաղվում է սիրիացի սակրավորների ուսուցմամբ, հայտնում է RIA Novosti-ն: «Զինված ուժերի միջազգային հակաականային գործողությունների սակրավորների բրիգադը լիովին կատարել է առաջադրանքը Պալմիրայում: Կատարվել է 825 հա տարածքի, ինչպես նաև 116 կմ ճանապարհի մաքրում: Չեզոքացվել է շուրջ 19 հազար պայթյուցիկ սարք»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
