Քերին Չավուշօղլուի հետ քննարկել է
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: «Նախարարները քննարկել են Սիրիայում իրավիճակը՝ ընդգծելով այն անհրաժեշտությունը, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմին հետևեն բոլոր կողմերը ու իրենց ավանդն ունենան իշխանության փոխանցման քաղաքական գործընթացին»,- հայտնել է Պետդեպը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Իրաքում և տարածաշրջանում ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիան. «Պետքարտուղարը նաև քննարկել է խոսքի և ազատ ու անկախ ԶԼՄ-ների կարևորությունը»:
