Ադրբեջանն աշխատում է հեռահար գործողության օպերատիվ-տակտիկական հրթիռներ ձեռք բերելու ուղղությամբ
Ադրբեջանն աշխատում է գործողության հեռահար շառավիղ ունեցող օպերատիվ-տակտիկական հրթիռների ձեռքբերման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը: Այս մասին Հուսեյնովն ասել է ադրբեջանական AzeriDefence ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: Նա հայտնել է, որ Ադրբեջանը պետք է գնի 200, 300 և 500 կիլոմետր գործողության շառավղով օպերատիվ-տակտիկական հրթիռներ: «Մենք պատերազմել չենք ցանկանում ինչ-որ պետության հետ: Սակայն, ինչպես ասում են, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,-հայտարարել է նա:
