Ալիևը կմեկնի Թուրքիա
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, որտեղ մայիսի 23-24-ը անցկացվելու է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գագաթնաժողովը: Գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու մի շարք երկրների առաջնորդներ:
