Ինչու է Պուտինը հրաժարվել մեկնել Ստամբուլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել Ստամբուլում մայիսի 23-24-ը կայանալիք ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովին, հայտնում է Lenta.ru-ն: Նրա մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչու է Պուտինը հրաժարվել մասնակցել այդ հանդիպմանը: Պեսկովը բացատրել է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքային գրաֆիկում նման այց նախատեսված չէ: «Ցավոք, գրաֆիկում այդ ուղևորության համար տեղ չկա: Ռուսաստանը կներկայացվի այլ մակարդակով»,- ասել է Պեսկովը:
