Մերկելը հաջորդ շաբաթ Ստամբուլում կհանդիպի Էրդողանի հետ
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 23-ին Ստամբուլում բանակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Մերկելը Ստամբուլում մասնակցելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերով համաշխարհային գագաթնաժողովին, որը բացվելու է մայիսի 23-ին:
