Հայաստանի լեռներում ռուս օդաչուները սկսել են ուղղաթիռներով գիշերային թռիչքներ իրականացնել
Հարավային ռազմական օկրուգի զինվորականները Հայաստանում սկսել են գիշերային ժամերին թռիչքներ իրականացնել լեռնային տեղանքում հարվածային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով ու տրանսպորտային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ ուսուցման ընթացքում օդաչուները կմշակեն գիշերային թռիչքների հմտություններ ծովի մակարդակից 1,5 հազարից մինչև 4 հազար մետր բարձրության վրա, երկնքից կիրականացնեն հետախուզություն և կհայտնաբերեն պայմանական հակառակորդի դիրքերը: Ուսումնական վարժանցները կտևեն մեկ ամիս:
