ՀԱՊԿ-ը պլանավորում է համատեղ օգտագործել ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը
Դմիտրի Ռոգոզինը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը պլանավորում է համատեղ օգտագործել ԳԼՈՆԱՍՍ-ի հնարավորությունները: ԳԼՈՆԱՍ-ն (ռուսերեն՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система) ամերիկյան GPS նավիգացիոն համակարգի ռուսական տարբերակն է, որը օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար:
