ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելքում հղի է լարվածության աստիճանի բարձրացմամբ. Պեսկով
Չեռնոգորիայի մուտքը ՆԱՏՕ հղի է մայրցամաքում լարվածության աստիճանի հետագա բարձրացմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը մեր տեսանկյունից հանդիսանում է «–» նշանով գործընթաց։ Այդ գործընթացը ոչինչ չի տա եվրոպական անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի միանալու հարցը մեկնաբանելու խնդրանքին։
