Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվի. Մեդվեդև
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտությանը նպաստում է նաև Ռուսաստանը: Ինչպես նշվում է՝ Երևանում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանը լարվածությամբ հետևել է ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանը ու ուժերի ներածին չափով օգնել է լուծել ստեղծված իրավիճակը: «Կարևոր է, որ հրադադարի այն վիճակը, որը ձեռք է բերվել, պահպանվի: Մոսկվայում ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերը՝ պահպանել երկխոսությունը, որպեսզի ապագայում թույլ չտրվեն նման կարգի դեպքեր՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունները, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-1995 թվականներին»,- ասել է նա:
