Կարող է Սերժն ուզում է մեզ հետ հետմահու զրուցի...Նիկոլայ Ծատուրյան
«Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ոչ մի նորություն չի հնչել:Բանակցությունները գաղտնի ձևաչափով են ընթանում, և ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Ուղիղ ժողովրդին դիմելն ավելի ճիշտ կլիներ։ Իսկ ապրիլյան պատերազմի օրերին լռություն էր տիրում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը: «Մի մարդ Ոսկե ձկնիկ է բռնում, ձուկն ասում է՝ ի՞նչ ես ուզում. փո՞ղ, նա ասում է՝ ունեմ, տնե՞ր. ունեմ, կանա՞յք. ունեմ։ Ասում է՝ դե ասա, ի՞նչ ես ուզում։ Այդ մարդն էլ ասում է՝ մի բան չունեմ, պատերազմի հերոս չեմ, շքանշան չունեմ։ Ձուկն ասում է՝ կանեմ։ Տանկեր են գալիս. այս մարդը խփում է նռնակով, էլի է տանկ գալիս, էլի է խփում, նորից է տանկը վրան գալիս։ Վերջին վայրկյանին մարդը գլխի է ընկնում, ասում է՝ վայ, ես քո հերն եմ անիծել, հետմահու էիր տալու: Հիմա կարող է Սերժն ուզում է մեզ հետ հետմահու զրուցի։ Ոչ մի անգամ ես չտեսա կոնկրետ զրույց ժողովրդի հետ։ Հայտնի պատմություն կա. մեկը ոչխարն արածացնում է, ասում է՝ գայլերը վրա հասան։ Ժողովուրդը գալիս է, որ օգնի, տեսնում է՝ ստել է։ Երկրորդ անգամ նույնը, իսկ երրորդ անգամ իսկապես գայլերը գալիս են, բայց ոչ ոք չի գալիս, որովհետև էլ չեն հավատում:Այս իրավիճակում հակառակորդին թերագնահատելը նա սխալ է:Ասել. սրանք ով են, ինչ են, դե, ոչխար են և այլն, դա ճիշտ չէ։ Պետք է արժանապատվությամբ մոտենալ հակառակորդին, լուրջ ընդունել նրան»,-նշեց ասուլիսի մյուս բանախոս ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը և հավելեց .«Երեկ լսում էի վարչապետին. ասում է՝ պետք է օպտիմալացնենք։ Այ մարդ, ի՞նչն եք օպտիմալացնում։ Հայաստանի հարուստներ, կամ վերցրեք ձեր փողերը, գնացեք այստեղից, կամ այդ փողից տվեք, զինեք բանակը»։ «Ունեցել ենք երեք ղեկավար, և ոչ ոքից էլ չիմացանք, թե որտեղից եկավ, ինչ արեց։ Ուրիշ երկրներում գիրք են գրում մարդիկ այդ մասին, իսկ այստեղ ոչինչ չենք հասկանում»,շեշտեց Արտավազդ Բայաթյանը:
