Ես խելագարվել եմ Վենեսուելայի և Ուգո Չավեսի հանդեպ սիրուց. Մադուրո
RIA Novosti-ն հայտնում է,որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իսկապես խելագար է, սակայն՝ երկրի և Ուգո Չավեսի հանդեպ սիրուց։ Երեկ Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով հայտնի է Մադուրոյի հետ լավ հարաբերություններով, նրան անվանել էր «խելագար՝ ինչպես այծը»։ Նա նման հայտարարություն էր արել՝ մեկնաբանելով Մադուրոյի կոնֆլիկտն Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ամարգոյի հետ։ «Այո, ես խելագար եմ՝ ինչպես այծը, դա ճիշտ է, նա իրավացի է, խելագար՝ Վենեսուելայի, բոլիվարական հեղափոխության, Չավեսի և նրա օրինակի հանդեպ սիրուց»,- Մադուրոյի խոսքերն է մեջբերել El Nacional պորտալը։
