ՀՀԿ-ն ներկայացրեց իրեն ձեռնտու տարբերակով ԸՕ նախագիծը.Փոստանջյան
«Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը ևս մեկ անգամ հաստատեց, որ այս իշխանությունները շարունակում են իրենց ապօրինությունները: ՀՀԿ-ն ներկայացրեց իրեն ձեռնտու տարբերակով ԸՕ նախագիծը, որը հակասում է Հայաստանի ու հայ ժողոովրդի շահերին: Սա ցույց է տալիս, որ հայաստանյան իշխանությունները ապրիլյան պատերազմական գործողություններից էլ դասեր չքաղեցին, և այսօր էլ շարունակում են իրենց ապօրինությունները: Նախկինում դա ՀՀՇ-ն էր, այսօր՝ ՀՀԿ-ն», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա նկատեց, որ այսօր էլ իշխանությունները շարունակում են վտանգել Հայաստանի անվտանգությունն ու պետականությունը: Նրա խոսքով՝ ԸՕ ընդունումը ևս մեկ անգամ փաստում է, որ հաջորդ ընտրությունները ևս չեն լինելու օրինական, և իշխանությունը բռնազատվելու է ժողովրդից:
«Նրանք շարունակելու են իրենց արատավոր գործողությունները»,- ասաց նա:
