Լե Պենը խոստացել է ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ
RIA Novosti-ն հայտնում է,որ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ պատրաստ է «ճանաչել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման օրինականությունը» Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում։ «Ես հստակ տեսնում եմ նման հնարավորություն։ Միանգամայն հավանական է, որ Ֆրանսիան ճանաչի Ղրիմը ռուսական, երբ ես Ֆրանսիայի նախագահ դառնամ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականության հենց սկզբից «Ազգային ճակատը» դեմ է արտահայտվել նման միջոցառումների»,- ասել է Լե Պենը RT France-ին տված հարցազրույցում։
