Ջասթին Թրյուդոն Մեծ Բրիտանիային կոչ է արել դուրս չգալ ԵՄ-ից
Reuters գործակալությունը փոխանցում է,որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ավելի լավ է՝ մնա Եվրամիության կազմում: «Մեծ Բրիտանիան միշտ էլ ազդեցություն կունենա, ակնհայտ է, որ այն պարզապես ամրապնդվում է ԵՄ անդամակցությամբ:Անմիջապես երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի մասին բանակցությունները չեն լինի «պարզ և ավտոմատ»։Ուղին դեպի ԵՄ-ի հետ նման համաձայնագիր ընդհանուր առմամբ տևել է մոտ 10 տարի, սակայն նույնիսկ այդ դեպքում փաստաթուղթը մինչև հիմա չի ստորագրվել»,- հայտարարել է վարչապետը։
