Մենք կորցրել ենք նաև գյուղ.Փոստանջյան
ԱԺ բրիֆինգների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց.«Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ մենք ընդամենը 800 հեկտար ենք կորցրել, խոսում է այն մասին, որ մենք շարունակելու ենք նահանջել:Տեղի է ունեցել դավաճանություն, մեր առաջխաղացումը կասեցվել է Հայաստանի կողմից և դեռ հայտարարվում է, որ 800 հեկտարը նշանակություն չունի: Այս գործընթացը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի միջոցով։ Եվ մեր զինվորների շնորհիվ խախտվեցին դավաճանների պլանները, որ պատրաստ ենք տարածք հանձնել։Ամենակարևոր սպառնալիքը հայ ժողովրդի համար մնում է Սերժ Սարգսյանը, որովհետև ինքը սպասարկում է հող հանձնելու քաղաքականությունը։Մենք ունենք ոչ միայն կորցրած տարածք, այլև մենք կորցրել ենք գյուղ։ Անվտանգության կորուստ ենք ունեցել, որը մեզ դարձրել է խոցելի»։
