Մեդվեդևը ժամանել է Երևան
TASS-ը հայտնում է ,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ՝ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան: Վարչապետերի հանդիպմանը մասնավորապես պլանավորվում է քննարկել նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հարցը: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
