Սամվել Ալեքսանյանից «վերցնո՞ւմ են» շաքարավազի մենաշնորհը

Իշխանության եւ ի մասնավորի Գործադիրի՝ կոռուպցիայի դեմ հայտարարած անողոք պայքարի շրջանակներում Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը խիզախ հայտարարություններ արեց ԱԺ ամբիոնից՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվել շաքարավազի բիզնեսով, կարող է զբաղվել և որևէ մեկի նկատմամբ չեն լինելու ինչ-որ առանձնակի մոտեցումներ: Վարչապետն ընդգծեց. «Այդ հարցը Հանրապետության Նախագահի հետ քննարկել եմ երեկ և այսօր էլ իրականացրել ենք խորհրդակցություն և հետևողական ենք լինելու և, այո՛, ամեն ինչ անելու ենք, որ այդ շուկայում գների նվազման երևույթ սկսի»,- նշեց վարչապետը: Ինչպես հայտնի է, արդեն տարիներ շարունակ շաքարավազի մենաշնորհը Սամվել Ալեքսանյանինն է։Նա է շուկայի 90 տոկոսը զբաղեցնում, նա է գին թելադրում եւ թեպետ Շիրակում շաքարի գործարան հիմնեց, բայց էժան շաքարավազը ներկրում է դրսից։ Հատկանշական է, որ այսօր լրատվամիջոցները լուր էին տարածել, թե Հայաստանում հայտնվել է շաքարավազ, որը կապ չունի Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետ և ներկրվում է այլ գործարարի կողմից։ Այս մասին հայտարարում են խանութպաններն իրենց հաճախորդներին։ Խանութպանների ասելով` այդ շաքարավազը ներկրում է Գագիկ Ծառուկյանը, որի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր հերթին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հերքել է տարածված տեղեկատվության իրականությանը համապատասխան լինելու հանգամանքը: Այս լուրերի տարածքումից հետո առաջին տպավորությունն այն էր, որ նման լուրեր տարածքում է՝ ինքը գործարարը, որպեսզի իրեն փրկի հարազատ իշխանության՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ սկսած անողոք «որսից», սակայն վարչապետի հայտարարությունը կարծես փոխում է ամեն բան։ Նա ասում է, որ ցանկացած մեկը կարող է զբաղվել շաքարավազի բիզնեսով, մինչդեռ բոլորին է հայտնի, որ Հայաստանում դա վերջին տարիներին գրեթե անհնար է եղել։ Ալեքսանյանը փակել է բոլորի ճանապարհը։ Բայց սա դեռ ամենը չէ, վարչապետը հայտարարում է, թե այդ հարցով նախագահի հետ քննարկում է իրականացրել։ Մի՞թե սա նշանակում է, որ վարչապետը դրել է Ալեքսանյանից շաքարավազի մոնոպոլիան խլելու հարցը եւ վստահ հայտարարում է, որ առաջիկայում շաքարավազի գները կնվազեն, իսկ դա հնարավոր է միայն մրցակցության դեպքում։ Հարցուպատասխանի ընթացքում Խաչատուր Քոքոբելյանի հարցին էլ, թե ինչու է Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը մոտ 40 տոկոսով էժան, քան Հայաստանում, և արդյո՞ք սա հստակ մենաշնորհի հետ է կապված և արդյո՞ք այդ ոլորտի ազատականացման դեպքում գները կկարգավորվեն, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ Վրաստանից Հայաստան տեղափոխելը նույն գինն է, ինչ Եվրոպայից Փոթի: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ բարձրացրեց մենաշնորհների հարցը։ Մասնավորապես, դիզվառելիքի ոլորտից նա օրինակ բերեց մի հրապարակում, ըստ որի՝ «Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներին չեն թողնում Բագրատաշենի անցակետից Հայաստան մուտք գործել: Ըստ նրա՝ ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վարորդներին ասել են, թե այս ոլորտում մոնոպոլիա է, ուստի հարցրեց ՝ կառավարությունը հետաքրքրվե՞լ է միջադեպով և պարզվե՞լ է, թե ով և ինչ նպատակով է խոչընդոտել ներկրմանը: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ասաց, որ նամակ է ստացել և տվել է հանձնարարական միջադեպի ուսումնասիրության համար և շուտով իրեն կզեկուցեն: Նա վստահեցրեց , որ ոլորտում մենաշնորհ չկա։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am