Հրթիռակոծվել է Հալեպի Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին
Զինյալ ահաբեկչական խմբավորումները նախօրեին՝ կեսօրին, հրթառակոծել են Հալեպի Մունշիե, Ազիզիե, Սաատ Ալլա Ճապրի շրջանները: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Հրթառակոծության թիրախ է դարձել Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին՝ առավոտյան պատարագից ժամեր անց: Մարդիկ չեն տուժել, միայն եկեղեցին է մեծ վնասներ կրել: «Արևելք»-ը գրում է, որ վնասվել են եկեղեցու նստարաններն ու տանիքը: Հալեպի Ավետարանական Էմանուել եկեղեցին շուրջ 100 տարվա պատմություն ունի:
