Թշնամություն է

Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ներկայացմամբ՝ 2015 թ. ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է 3.1%` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերի թողարկման ծավալների աճով: Այս պարագայում 2015 թ. տնտեսական աճը գնահատվում է 3.1 – 3.3% միջակայքում:ԿԲ նախագահը նշեց, որ 2016 թ. տնտեսական աճը գնահատվում է 1.5 – 2.6% միջակայքում, ինչը համեմատաբար ցածր է` պայմանավորված ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների ակնկալվող թույլ վերականգնմամբ, հանքահումքային ապրանքների գների ցածր մակարդակով և գյուղատնտեսության ոլորտի հագեցվածության բարձր աստիճանով: ԿԲ-ն կանխատեսում է, որ 2017 թ-ից տնտեսական աճի տեմպերը կարագանան և կանխատեսվող հորիզոնի վերջում այն կկազմեն 3.0 – 4.5%: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի ճակատը հիմնադրամ էր բացել, սակայն արտերկրում գտնվող բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են եղել, որ նրանք չեն կարողացել վճարում կատարել: «Մի օրինակը հիմա ես Ձեզ կփոխանցեմ և ակնկալում եմ հրապարակային պատասխան, թե ինչու ԿԲ-ի կողմից առաջարկվող մեխանիզմին համապատասախան մարդիկ չեն կարողացել փոխանցումներ կատարել, որովհետև ԿԲ-ի կողմից գումարը հետ է գնացել: Կասկածներ կան, որ իշխանությունը խոչընդոտել է մեր գործունեությունը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը: Նաեւ հետաքրքրվեց դրամավարկային քաղաքականությունից, որն ըստ նրա` սպասարկում է ներկրող օլիգարխների շահերը: «Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հիմա վերադարձրել եք մի կետի, որն ի սկզբանե բարձր էր: Սա լուծում է մի հարց՝ գնաճի զսպման հարցը, սակայն չի լուծում տնտեսական ակտիվության և բիզնեսին շահագրգռելու հարցը»։ Ջավադյանն, անդրադառնալով պատգամավորի առաջին հարցին, ասաց, թե «Ոչ»-ի գործունեության համար ԿԲ-ն արհեստական խոչընդոտներ չի ստեղծել և հորդորեց տալ ժամանակ օրինականորեն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար: Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանը ԿԲ նախագահը նշեց, որ բոլոր վարկային ծրագրերը, որոնք կան ՀՀ-ում, միտված են եղել և միտված են արտահանողների ֆինանսավորմանը: «Եղել են վարկեր նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Մի քանի վարկ էլ կար վերականգնող էներգետիկայի և տուրիզմի զարգացման համար, ինչպես նաև գյուղատնտեսության: Չկա մի բան, որ արտահանող ընկերություններին ավելի շատ վարկ տանք, որովհետև գոնե մի բան պարզ է, որ արտահանողների ռիսկերն ավելի քիչ են, նրանց արտարժույթային ռիսկերը քիչ են: ԿԲ-ն, որպես կարգավորող մեխանիզմներ ենք մշակել, որ բանկերին ավելի շահեկան լինի արտահանողներին, ոչ թե ներկրողներին վարկ տալ»,-վստահեցրեց նա: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին պատասխանելով էլ Ջավադյանը վստահեցրեց, որ Հայաստանի արտաքին պարտքի ծավալները այս պահին վտանգավոր չեն: «Միջազգային կառույցների և փորձագետների գնահատականներն էլ վկայում են, որ մեր արտաքին պարտքի չափն այս պահին վտանգավոր չէ»,- նշեց Ջավադյանը: Անդրադառնալով կառավարության կողմից ստորագրված վարկային համաձայնագրերի վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ընդգծեց, որ կարևորն այդ վարկերի արդյունավետությունն է: «Եթե պարտքերը, վարկերն արդյունավետ չեն, դա վնասաբեր է, թշնամություն է սերունդներին։ Մեծ վարկերի եզրակացություն եք տալիս, արդյունավետությունը նայո՞ւմ եք»,- վրդովվեց Արամ Մանուկյանը։ ԿԲ դրամավարկային արատավոր քաղաքականության մասին հիշեցրեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ 2009-2010 թվականներից , պատգամավորի խոսքով, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ձեռնարկությունները բեռնվում են վարկերով, սակայն, քանի որ տնտեսական գործընթացները գնում են ոչ ցանկալի ուղղությամբ, իրականացված ներդրումները չեն արդարանում։ «Մարդիկ չեն ցանկանում հաշտվել կորուստների հետ, սակայն մեկ օր հաշտվում են։ Եթե դու մեկ երկու անգամ կորուստ ես ունենում, հետո ասում ես, որ ընդհանուր վիճակն է վատ ու հաշտվում, որ շահույթները փոքր են լինելու՝ սա նորմալ է, բայց սպասումների իմաստով մարդը պետք է կարողանա կանխատեսում անել իր ներդրումների ճակատագրի իմաստով»: Պատգամավորը խոսեց նաեւ ԿԲ դերի մասին՝ գնաճի նպատակադրման և ֆինանսական կայունության առումով։ Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am