Պուտինին հրավիրել են սուլթանություն
RIA Novosti-ի փոխանցմամբ` Բրունեյի սուլթանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է սուլթանություն: Այդ մասին լրագրողներին հինգշաբթի օրը հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բրունեյի սութանը Պուտինին հրավիրել է Բրունեյ, որտեղ կտոնվի դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը»,- ասել է Պեսկովը երկու առաջնորդների զրույցի արդյունքում:
