ՌԴ-ում ահաբեկչություններ են կանխվել
Ռուսաստանի և Ղազաղստանի հատուկ ծառայությունները ՌԴ-ի տարածքում ահաբեկչություններ են կանխել: Այս մասին Մինսկում հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Նա պարզաբանել է, որ փետրվարին ՌԴ ԱԴԾ-ի և Ղազաղստանի ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները կանխել են հանցավոր խմբավորման գործունեությունը, որը Ռուսաստանի խոշոր քաղաքներում փարիզյան սցենարով ահաբեկչություններ էր ծրագրում իրականացնել: Բորտնիկովի խոսքով՝ հարձակումներից հետո ահաբեկիչները պատրաստվում էին Սիրիա մեկնել և համալրվել ԻՊ-ի շարքերում:
