Հայ գործարարի դուստրը ՌԴ միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների ցուցակում
Forbes-ը ներկայացրել է 20 ընտանիքի ցանկ, որտեղ յուրաքանչյուր երեխայի բաժին է հասնում առնվազն 1.82 մլրդ դոլար։Ցանկի 5-րդ հորիզոնականում ազգությամբ հայ գործարար Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան)։ 21-ամյա Պոլինան, որի կարողությունը գնահատվում է 5.7 մլրդ դոլար, Կրասնոդարում ավարտել է գիմնազիան և այժմ սովորում է Կուբանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։
