Փարիզում ոստիկանները բռնությունների են ենթարկվել
Փարիզում ոստիկանների ու ցուցարարների միջև զանգվածային քաշքշուկ է տեղի ունեցել, հայտնում է Euronews-ը: 150 ցուցարար, որոնց նախօրեին արգելվել է անցկացնել իրենց հակաակցիան, վնասել են ոստիկանական մեքենաները ու ոստիկանների ուղղությամբ նետել ծխացող նռնակներ: Կռվի հետևանքով 4 ցուցարար ձերբակալվել է:
