Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Հեռախոսազրույցը տեւել է 1 ժամ 10 րոպե, որի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը եւ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ ուղիները։ Սպիտակ Տունը հաստատել է Էրդողան-Օբամա հեռախոսազրույցը։
