Մոսկվայում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ
Մոսկվայում հիդրոօթերևութաբանները այսօր հայտարարել են վտանգի «նարնջագույն» մակարդակ ՌԴ մայրաքաղաքին մոտեցող ուժեղ անձրևների պատճառով, հայտնում է TASS-ը:Նախնական տվյալներով՝ 2 օրում՝ մայիսի 19-20-ը, Մոսկվայում կարող է տեղալ մինչև 33 մմ անձրև, ինչը կազմում է տեղումների ամսական նորմայի 60 տոկոսը: Անձրևներն ուղեկցվելու են ամպրոպներով ու ուժեղ քամիներով:
