Նախարարը հանդիպել է «EgyptAir» օդանավի ուղևորների հարազատների հետ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն օդանավակայանից ոչ հեռու գտնվող հյուրանոցում հանդիպել է «EgyptAir» օդանավի ուղևորների հարազատները: Այս մասին հայտնել է Ria.ru-ն: Ինչպես նախարարը նշել է՝ պետք է լինել չափազանց զգուշավոր ենթադրությունների հարցում: «Տեղեկությունները շատ են, սակայն ոչինչ հաստատված չէ: Ես ասել եմ ուղևորների հարազատներին, որ չեմ կարող տեղեկություն փոխանցել, որի մասին տեղյակ չեմ, այդ իսկ պատճառով պետք է հարգել նրանց զգացմունքները և ստուգել ցանկացած ենթադրություն»,- ասել է Էյրոն:
