Ակտիվ զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հարկավոր է զբաղվել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և համագործակցության համար մյուս արդիական հարցերով: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը: Մայիսի 19-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ Լուկաշենկոն ասել է, որ անհրաժեշտ է ավելի բաց քննարկել խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ է» ԱՊՀ-ն՝ Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում ստեղծված վիճակը: «Եթե մենք չտեսնենք, չբուժենք այդ հիվանդությունները, մենք դրանք ավելի կխորացնենք»,- նախազգուշացրել է Լուկաշենկոն:
