Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են
Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 2015թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը 2 ամսով՝ սկսած մայիսի 26-ից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Այս ամառ «Եվրո-2016»-ի և «Տուր դե Ֆրանսի» անցկացումը մեզնից պահանջում է կրկնապատկել զգոնությունը: Այդ միջազգային մակարդակի ժողովրդականություն վայելող միջոցառումներն իսկապես կարող են պոտենցիալ թիրախ դառնալ ահաբեկիչների համար»,- ասել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը:
