Ստուգումներ՝ «Շառլ դե Գոլ» օդանավակայանում
Ստուգումներ են սկսվել Ֆրանսիայի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի անհետացումից հետո: Հիշեցնենք, որ գիշերը թռիչք իրականացնելիս Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: Ինքնաթիռը դուրս էր եկել Փարիզի Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից: Ուղևորների թվում եղել է 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, Իրաքի 2 քաղաքացի, Բրիտանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Կանադայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի և Ալժիրի մեկական քաղաքացիներ:
