ՆԱՏՕ-ն քննարկում է ակտիվության ուժեղացման հնարավորությունները. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ քննարկում են Սև ծովում ակտիվության ուժեղացման հնարավորությունները։ TASS գործակալության հաղորդմամբ՝ Սթոլթենբերգը նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը մնում է շատ կարևոր Հյուսիսատանտյան դաշինքի համար լարվածության աճի շրջանում։ «Մեր քաղաքականությունը պարզ է. մենք ունենք Ռուսաստանի հետ հարաբերությունների երկու հիմք՝ պաշտպանություն և երկխոսություն»,-ասել է նա։ Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի միանալու մասին արձագանգրությունը կստորագրվի առաջիկա ժամերին։
