Ալիևն ու Ռոգոզինը քննարկել են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: RIA Novosti-ի տվյալներով՝ կողմերը քննարկել են ապրանքաշրջանառությունը ու երկու երկրների հարաբերությունները: Այնուհետև Ռոգոզինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը ու նշել, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին բոլոր ոլորտներում:
