Հայկական սփյուռքը փորձում է խոչընդոտել. Ջավիդ Գուրբանով
Հայկական սփյուռքը «փորձել է խոչընդոտել և շարունակում է խոչընդոտել» «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի իրագործմանը: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը The Business Year պարբերականին տված հարցազրույցում: Trend-ի հաղորդմամբ՝ Գուրբանովի կարծիքով պատճառն այն է, որ Հայաստանը դուրս է մնացել այդ նախագծից: «Մնացել է ավարտել աննշան աշխատանքներ: Երկաթուղու վրացական հատվածը կավարտվի 2016թ. վերջին: Դրանից հետո կմնա ավարտել միայն Թուրքիայում շինարարական աշխատանքները»,- ասել է նա:
