Հայտնի է Թուրքիայի վարչապետի թեկնածուի անունը
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման խորհրդի նիստում կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Տրանսպորտի նախարար Բինալ Յիլդիրմի թեկնածությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Նա այս պահի դրությամբ վարչապետի միակ թեկնածուն է: Reuters-ի հաղորդմամբ՝ Յիլդիրիմը Թուրքիայի նախագահի դաշնակիցն է հանդիսանում:
