Մարի Յովանովիչը կղեկավարի Ուկրաինայում դիվանագիտական ներկայացուցչությունը
Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնում են,որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադրություն ունի Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան նշանակել Մարի Յովանովիչին,քանի որ Ուկրաինայում ԱՄՆ ներկայիս դեսպան Ջեֆրի Պայետը, հավանաբար, դիվանագիտական առաքելությամբ կտեղափոխվի Հունաստան: Բացի այդ, Բարաք Օբաման նշել է, որ մտադրություն ունի դեսպաններ նշանակել Իրաքում, Լաոսում, Բուրունդիայում, Ֆիլիպիններում: Ավելի վաղ՝ 2008-2011թթ., Մարի Յովանովիչը ԱՄՆ դեսպանն էր Հայասատանում:
