Ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում
AFP-ին Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրը հայտնել է,որ EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում: Ինքնաթիռը կործանման պահին եղել է Եգիպտոսի դիսպետչերների պատասխանատվության գոտում,ասել է գործակալության զրուցակիցը: A320 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է նախատեսված վայրէջքից մոտ 45 րոպե առաջ: Ինքնաթիռն այդ պահին եղել է Եգիպտոսի ափից 280 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը մտել է Եգիպտոսի օդային տարածք ռադարներից անհետանալուց րոպեներ առաջ:
