Եվրոպան ու Թուրքիայից կախվածության վտանգը

Կրկին նոր պայթյուն Թուրքիայում Նախօրեին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար շրջանում պայթեցվել են շրջանի ոստիկանական բաժանմունքի շենքը և հարևանությամբ գտնվող՝ անվտանգության աշխատակիցների կողմից բնակեցված կառույցը։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի և դրան հաջորդած կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 3-ը՝ մանկահասակ երեխաներ: Եվս 39-ը վիրավորվել են, այդ թվում՝ 6 ոստիկան։ Պաշտոնական Անկարան արդեն իսկ կատարվածի մեջ մեղադրել է Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալներին: Պայթեցված շենքերն ամբողջովին փլատակների են վերածվել։ Դիարբեքիրի նահանգապետարանում ճգնաժամային հանձնաժողով է ստեղծվել։ Թուրքական ոստիկանությունը մեղավորներին հայտնաբերելու նպատակով հատուկ գործողություններ է ձեռնարկել, երկու կասկածյալ ձերբակալված է։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հանդես է եկել Դիարբեքիրի հարձակումը դատապարտող հայտարարությամբ։ Նախագահ Թայիփ Էրդողանն էլ քուրդ զինյալներին ահաբեկիչներ է անվանել՝ նրանց գործողությունները «ստոր և անբարո արարք» որակելով։ ՔԲԿ-ի զինյալների գործողությունները կանխելու նպատակով անվտանգության միջոցառումներ են իրականացվում նաև քրդաբնակ մյուս շրջաններում, մասնավորապես՝ Մարդին և Շըրնաք նահանգներում։ Երեկ երեկոյան Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռի մեջ զենքով լի պայուսակ է հայտնաբերվել, 7 ուղևոր ինքնաթիռից իջեցվել է։ Շուրջ երկու ամիս չդադարող թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրի Սուր վարչական շրջանի 6 թաղամասերում դեկտեմբերի 2-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված։ Շրջանում փողոց դուրս գալու սահմանափակումը դեկտեմբերի 10-ին հանվել էր, սակայն, հաջորդ օրն իսկ վերականգնվել էր: Դիարբեքիրում տիրող լարված իրադրության հետևանքով մարդկանց առօրյա կյանքը խափանված է. փակ են քաղաքի խանութներն ու կրպակները, չի աշխատում քաղաքային տրանսպորտը, մարդիկ վախենում են գնալ աշխատանքի, երեխաներն էլ` դպրոց։ Դիարբեքիրի փաստաբանական պալատի 5 իրավաբաններ մի շարք քրդաբնակ շրջաններում պարետային ժամը դադարեցնելու համար միջամտության խնդրանքով անցած շաբաթ դիմում էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ներկայացված դիմումը դատարանի կողմից մերժվել է։ ​​Դավութօղլուն մանրամասնել է, որ զոհվածներից 1-ը ոստիկան է, իսկ մնացյալ 5-ը՝ քաղաքացիական անձինք։ Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 39 մարդ, որից 6-ը ոստիկան են։ Պայթյունի իրականացման համար մեղադրել է ահաբեկիչներին՝ հայտարարելով, որ Թուրքիան դատապարտում է ահաբեկչական ամեն տիպի դրսևորումները, այդ թվում նաև վերջերս Ստամբուլում, ինչպես նաև դրանից առաջ էլ Մադրիդում, Փարիզում, Անկարայում ու Սուրուչում իրականացված ահաբեկչությունները։ Թուրքիան պատրաստվում է խստացնել անվտանգության միջոցառումները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո՝ գրում է Milliyet պարբերականը։ «Մենք կընդունենք անվտանգության հավելյալ միջոցառումներ երկրի խիտ բնակեցված շրջաններում՝ Ստամբուլում ահաբեկչական հարձակումից հետո։ Քայլերը, որոնք մենք կանենք Ստամբուլն անվտանգ և հանգիստ քաղաք դարձնելու համար, արդեն քննարկել ենք մեր անվտանգության ուժերի հետ»,- ասել է Դավութօղլուն։ Ռուս-թուրքական մեղադրանքները շարունակվում են BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցիներից մեկը հայտնվել էր Ռուսաստանի իրավապահ մարմինների տեսադաշտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովան։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանում նրան մեղադրել են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու համար։ Զախառովան մանրամասնել է, որ ձերբակալվածների թվում է Այդար Սուլեյմանովը, որին նախորդ տարվա օգոստոսին Թաթարստանի իշխանությունները հեռակա կարգով մեղադրել են ԴԱԻՇ-ին հարելու և այդ կազմակերպության համար հավաքագրում իրականացնելու համար։ Զախառովան հավելել է, որ Սուլեյմանովի հանդեպ Ինտերպոլի գծով հայտարարվել էր միջազգային հետախուզում. «Ես կցանկանայի ընդգծել և ձեր ուշադրությունը հրավիրել նրան, որ ԴԱԻՇ-ի հետ նրա կապերի մասին քաջ հայտնի է եղել Ինտերպոլի գծով փոխգործակցող բոլոր երկրներին՝ ներառյալ Թուրքիան»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի կալանավորեցին Ռուսաստանի երեք քաղաքացու՝ նրանց կասկածելով ԴԱԻՇ-ի հետ կապերի և Ստամբուլում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ Թուրքիայի ապակառուցողական գիծը հանգեցնելու է Սիրիայում իրավիճակի հետագա էսկալացման, ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Թուրքիան քողարկված խաղ է տանում տարածաշրջանում՝ հետապնդելով նեղ կոնյունկտուրային շահեր։ Դատապարտում ենք նման ապակառուցողական գիծը, որը տանում է տարածաշրջանում իրավիճակի հետագա էսկալացման, կոչ ենք անում կառուցողական աշխատանքներ տանել միջազգային ջանքերի շրջանակներում՝ ապահովելու համար Սիրիայում քաղաքական կարգավորման բացառիկ գործընթացի գործարկումը և ձեռնարկելու համար իրական քայլեր՝ ԴԱԻՇ-ի ու տարածաշրջանում գործող ահաբեկչական այլ կառույցներին հակազդելու նպատակով»,- նշել է նա։ Իսկ Անկարան պատասխանում է ՌԴ-ին` ԴԱԻՇ-ի դեմ նրա պայքարը քննադատելով: Եթե Ռուսաստանը չի կարողանում Սիրիայի տարածքում ամբողջությամբ ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը, ապա թող Թուրքիային թույլ տա դա անել: Այս մասին գրում է Milliyet թերթը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: «Թող կամ իրենք ոչնչացնեն ԴԱԻՇ-ին, կամ էլ Թուրքիային թույլ տան դա անել»,- ասել է վարչապետը: Նա հավելել է, որ ոչ ոք չպետք է ստեղծի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կերպար, բայց ոչնչացնի Սիրիայի խաղաղ բնակիչներին: ԵՄ-ն չի կարող «կեղտոտ աշխատանքը» բարդել Թուրքիայի Մինչդեռ, Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է ահաբեկչական գործունեության համար մեղադրել քրդերին՝ չնայած նրան, որ ԴԱԻՇ-ի ահաբեկչական սպառնալիքն ավելի բարձր է, ինչի մասին վկայում են վերջին ահաբեկչությունները։ Իր ելույթում Էրդողանը նպատակամղված քննադատել է «քուրդ անջատողականներին», մինչդեռ ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքը, որը կապված է Թուրքիայում իրականացված ահաբեկչական վերջին հարձակումների հետ, չի թուլանում։ Թուրք ռազմական փորձագետ Նիհաթ Ալի Օզքանը կարծիք է հայտնել, որ ներքին խնդիրների մասին խոսելը ձայներ է բերում քաղաքական գործիչներին, իսկ ահա ԴԱԻՇ-ի հարցը նրանց չի բերում ձայներ։ Նա ընդգծել է, որ, ինչպես նախկինում, անհայտ է մնում, թե Էրդողանի ուշադրությունը երբ կսևեռվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա՝ քրդերի փոխարեն։ Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ է արել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը` նկատելով, որ ԵՄ-ն որոշել է փախստականների պատասխանատվության մի մասը դնել Թուրքիայի վրա, որպեսզի չթաթախվի դրա մեջ, և Անկարան դրա հետ մեկտեղ ստացել է բավական շատ իշխանություն: «Մենք Թուրքիային պետք է տանք միայն այն առաջադրանքները, որոնց թուրքական կողմի մասնակցությունը բացարձակապես անհրաժեշտ է։ Խոսքը հենց ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին է։ Սակայն երբ ԵՄ-ն Անկարայի վրա դնում է ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման պարտականություն, առաջանում է ազդեցիկ կախվածություն, որը, իմ կարծիքով, շատ վտանգավոր է»,- ասել է նա։ Կուրցի խոսքով՝ շատ քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ սահմանային գոտու վերահսկողությունը տեղի չի ունենա առանց բռնության գործադրման, սակայն ԵՄ-ն չի կարող պարզապես այդ «կեղտոտ աշխատանքը» բարդել Թուրքիայի վրա՝ դրանում չթաթախվելու համար։ Թամար Բագրատունի

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am